«Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դերասանների շարքում նաեւ վրացուհի Աննա Գուրջին է (Գիորգոբիանի): Դերասանուհին Daily Mail-ին պատմել է, որ սկզբնապես սցենարը բոլորովին այլ էր:

Աննան պատմել է, որ խաղում էր գլխավոր հերոս Ջորջի հարսնացուի` Հիլարիի դերը: Ֆիլմը հին Մերձավոր Արեւելքում ընկած գիսաստղի մասին էր: Ըստ սցենարի` այնտեղ բնակվում էին զանազան ցեղեր, որոնք կարծում էին, թե գիսաստղը սրբազան է եւ պայքարում էին դրա համար: «Պատկերացում չունեի, որ Ջորջը կփոխարինվի Մուհամեդով...», - Աննայի խոսքերը մեջբերում է  «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, ֆիլմի շատ դերասաններ հայտարարել էին, որ իրենց մոլորեցրել են` ասելով, որ նկարահանվում են «Անապատի ռազմիկը» ֆիլմում, իսկ Մուհամեդի մասին որեւէ հիշատակություն չի եղել:

Ֆիլմի հայտնվելը համացանցում հուզումներ է առաջացրել իսլամական աշխարհում: Կատաղած ամբոխի հարձակումների առարկա են դարձել ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունները: Լիբիայի Բենգազի քաղաքում սպանվել էր ամերիկյան դեսպանը: