ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելքում իր դեսպանատների վրա հարձակումների հակադարձ քայլեր է ձեռնարկում: Եգիպտոսի հետ դադարեցվել են 1 մլրդ դոլարի պարտքը դուրս գրելու բանակցությունները, Վաշինգթոնը չի պատրաստվում Կահիրեին ֆինանսական որեւէ աջակցություն ցուցաբերել:

Ինչպես գրում է The Washington Post-ը, այդ միջոցառումը  ժամանակավոր է, հայ-եգիպտական հարաբերություններում «հեղափոխություն չի գործի» :

Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնել էին եգիպտական պարտքից 1 մլրդ դոլար դուրս գրել:

ԱՄՆ-ն նաեւ ֆինանսական օգնություն էր ցուցաբերում Եգիպտոսին, ինչի ազդակը 1979թ. Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ խաղաղ պայմանագրի ստորագրումն էր, որն ավանդաբար համարվում է ԱՄՆ-ի դաշնակիցը Մերձավոր Արեւելքում:

«Ռոսբալտը» հայտնում է, որ իր վերջին այցի ընթացքում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան Եգիպտոսն անվանել էր իր ռազմավարական գործընկերը Մերձավոր Արեւելքում, նաեւ հայտնել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Եգիպտոսում ժողովրդավարական փոխակերպումներրը: Նա ընդգծել էր, որ ամերիկյան ղեկավարությունը լիովին աջակցում է Եգիպտոսի խաղաղ, կազմակերպված եւ օրինական անցումը ժաղավրդավարությանը»: