Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է հայկական գրատպության 500-ամյակին նվիրված «Շուշին՝ հայկական մշակույթի օջախ» միջազգային գիտական կոնֆերանսի մի խումբ մասնակիցների:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանին՝ հանրապետությանը մատուցած ծառայությունների համար:
Նախագահ Սահակյանը գոհունակություն է հայտնել նման միջազգային գիտաժողովը Արցախում՝ հատկապես Շուշիում անցկացնելու կապակցությամբ:
Երկրի ղեկավարը նշել է, որ գիտաժողովի ժամանակ քննարկվող թեմաները կարեւոր են տարածաշրջանի պատմության, նրանում Արցախի եւ Շուշիի տեղի ու դերի ուսումնասիրման տեսանկյունից, ինչը մեծ հնարավորություն է տալիս հասկանալու ներկա իրավիճակը եւ հնարավոր զարգացումները:
Անդրադարձ է կատարվել նաեւ հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարի պաշտոնակատար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք:





























