Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էին ԱԺ փոխխոսնակ, ԼՂՀ թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են մեր հանրապետությունում թեթեւ աթլետիկային առնչվող հարցեր:





























