Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին զեկուցել է Երեւանում անցկացվող «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունների ընթացքի մասին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքին եւ օրակարգային այլ խնդիրների:




























