Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արքայազն Հարին լքել է Աֆղանստանում գտնվող Camp Bastion ռազմական բազան՝ թալիբների հարձակումից հետո։ Այս մասին սեպտեմբերի 18-ին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմմոնդը BBC –ի հետ հարցազրույցում։ ВЗГЛЯД-ի փոխանցմամբ նա ասել է, որ արքայազնին մեկ այլ ռազմական բազա են տեղափոխել` անվտանգության նկատառումներից ելնելով։ «Ուելսի արքայազնը կարող է ահաբեկիչների թիրախ դառնալ, քանի որ նա այնուամենայնիվ թագավորական ընտանիքից է»,- ասել է բրիտանացի նախարարը։

Հիշեցնենք, որ արքայազն Հարին Աֆղանստանում ծառայում է, որպես ռազմական օդաչու, նա վարում է Apache ռազմական ուղղաթիռ։ Հատկանշական է, որ թագավորազնը Աֆղանստան ծառայելու է մեկնել այն բանից հետո, երբ մամուլում հրապարակվեցին նրա մերկ լուսանկարները, ինչը մեծ սկանդալի առիթ էր դարձել։

Ինչպես տեղեկացվել է, սեպտեմբերի 14-ին ՆԱՏՕ-ի Camp Bastion բազայի վրա թալիբների կատարած հարձակման արդյունքում զոհվել է ամերիկացի երկու ծովային հետեւակ։ Գրոհայինները հարձակում են գործել ռազմակայանի արտաքին գծի վրա, ինչի արդյունքում ոչնչացվել է 6 ռազմական օդանավ եւ երկու զինվոր։ Թալիբները հայտարարել են, որ հարձակումը մահմեդականներին ծաղրող ֆիլմի համար վրեժխնդրություն է, եւ որ նրանց թիրախը արքայազն Հարին էր, ով նույն օրը 27-ամյակն է նշել։