EMA Awards 2012-ն այս տարի կանցկացվի նոյեմբերի 11-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտում։
«Լավագույն կատարող» եւ «Լավագույն փոփ կատարող» անվանակարգերում հաղթելու համար մրցակցում են Ռիհաննան եւ Թեյլոր Սֆիվթը։ Ինչպես տեղեկացնում է «Сплетник»-ը նրանց ոչ մեկը զիջելու տրամադրվածություն չունի եւ լուրջ պայքար է ծավալվելու երաժշտական մրցանակների համար։
Մրցանակների համար կպայքարեն նաեւ Քեթի Պերին եւ Լեդի Գագան, ինչպես նաեւ ԱՄՆ-ում հայտնի Նիքի Մինաժը։ Վերջինս վերջերս ներկայացված է նաեւ American Idol շոույում, որպես ժյուրիի անդամ։
Երգիչների շրջանում պայքար է ծավալվելու Ջասթին Բիբերի, Ջեյ Զիի եւ Քանյե Ուեսթի միջեւ։





























