Լիտվայի Պաշտպանության նախարար Ռասա Յուկնյավիչենեն կարծում է, որ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կատարած հանցագործությունը չպետք է փառաբանվի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 18-ին ադրբեջանցի գործընկերոջ` Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ժամանակ հայտնել է նա:
«Մեզ մոտ բաց զրույց է եղել, որին մասնակցել ենք մենք` երկուսս: Ես բարձրացրել եմ Ռամիլ Սաֆարովի ներման հարցը, մենք կարծիքներ ենք փոխանակել, իմ կածիքը պարզ է. ես մտահոգություն եմ հայտնել մի մարդու ներման կապակցությամբ, ով հանցագործություն է իրականացրել: Սպանությունը չի կարող փառաբանվել: Այդ քայլը կոտրում է վստահությունը եւ կարող է ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորմանը»,-հայտնել է նախարարը` BNS գործակալության հետ զրույցի ժամանակ:
Նրա խոսքով, անհրաժեշտ է երկխոսություններ ունենալ նման հարցերով, որպեսզի «մեր ընկերները իմանան մեր դիրքորոշումը»:





























