ԱՄՆ Ցինցինատի քաղաքում նախընտրական քարոզարշավով ժամանած Բարաք Օբամայի ելույթի ժամանակ, անվտանգության ծառայողներից մեկը մարդկանց աչքից հեռու պետքերն է հոգացել։ Օբամայի նախընտրական խոստումները լսելու ժամանած մասնակիցներից մեկը հաջողացրել է լուսանկարել նախագահի բեմից քիչ հեռու կանգնած, պետքերը հոգացող անվտանգության աշխատողին, եւ, բնականաբար, անմիջապես տեղադրել է Twitter-ում։
LifeNews-ի փոխանցմամբ՝ Օբամայի անձական խորհրդականները կասկածներ են հայտնել լուսանկարի իսկականության կապակցությամբ։ Նրանք կարծում են, որ այն կեղծարարություն է, որի տարածումը Օբամայի անվտանգության աշխատակիցներին «սեւացնելու» նպատակ ունի։
Հիշեցնենք, որ սա Օբամայի անվտանգությունն ապահովող աշխատակիցների սկանդալային վարքի վերաբերյալ վկայող առաջին դեպքը չէ։ 2012թ. ապրիլի 7-ին Կոլումբիայում անցկացված Ամերիկաների գագաթաժողովում ԱՄՆ 9 զինվորականների եւ նախագահի 11 անվտանգության աշխատակիցների զրկել էին ծառայողական պարտականությունների կատարման իրավունքից, որովհետեւ վերջիններս թեթեւաբարո կանանց էի հրավիրել զվարճանալու համար, իսկ հետո գումար չէին վճարել։





























