Հայաստանի նախագահի ցանկացած ելութի կամ գործողության մեջ հիմա բոլորը ժամանակային կապ են փնտրելու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` անդրադառնալով Հայաստանի նախագահի կողմից սեպտեմբերի 15-ին կառավարությունում անցկացված խորհրդակցությանը: «Բնականաբար, եթե անգամ հիմա նախագահը մանկապարտեզ այցելի, բոլորը դա կդիտեն այդ համատեքստում»,-նշեց նա` նկատի ունենալով 2013 թ. ընտրությունները:

Հարցին, թե հնարավոր է, որ նման մեխանիզմն օգտագործվի որպես այս կամ այն գերատեսչությունում «այլ կուսակիցներին» ճնշելու միջոց, Կ. Քոչարյանն ասաց, որ նման բան հազիվ թե տեղի ունենա,  քանի որ խորհրդակցությանը հիմնականում մասնակցում էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: