Պարզվում է՝ Լեոնիդ Գայդայի «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» խորհրդային հայտնի ֆիլմը, որտեղ Շուրիկը ստեղծում է Ժամանակի մեքենան, անիրականալի ֆանտազիաների թվում չէ: «Սկզբունքորեն հնարավոր է ժամանակի մեջ ճամփորդել»,- այս խոսքերի հեղինակը ոչ թե կոմեդիայի դերասան է, այլ հայտնի աստղագետ, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի մրցանակակիր, Ռուսաստանի Տիեզերական աստղագիտության կենտրոնի անդամ, պրոֆ. Իգոր Նովիկովը, ով Երեւանում է գտնվում իր մրցանակը ստանալու համար:
Նրա խոսքով՝ չկա որեւէ ֆիզիկայի սկզբունքային օրենք, որը կխոչընդոտեր ստեղծել ժամանակի մեքենան: Սակայն, գիտնականի խոսքով, նման մեքենայի ստեղծումը ապագայի խնդիր է, քանի որ ժամանակից տեխնոլոգիաներով դրան հասնել հնարավոր չէ:
«Այն իրականություն դարձնելու համար անրաժեշտ են լրիվ որիշ տեխնոլոգիաներ, որոնցից մենք շատ հեռու ենք: Բայց կարեւորն այն է, որ դա միֆ չէ, այլ իրականություն, որը պետք է գիտական ուսումնասիրության ենթարկվի»,- ասաց Ի. Նովիկովը:





























