Հերթական անգամ Թուրքիան հայտնվել է քաղաքական սկանդալի եզրին: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի հետ հանդիպման եկած Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալալիին տհաճ անակնկալ է սպասվել. նրան ոչ ոք Թուրքիայի վարչապետի նստավայի մոտ չի դիմավորել, գրում է «Milliyet»-ը:
Այդ հանգամանքը չի վրիպել անգամ լրագրողների աչքից: Ջալալիին ուղեկցել են անվտանգության ծառայության աշխատակիցները:
Էրդողանի հետ հանդիպումը երկու ժամ է ձգվել: Հանդիպման ընթացքում քննարկվել է Իրանի միջուկային ծրագիրը: Ջալալին երեկ հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ:





























