Սլովակիայում արգելել են ներմուծել չեխական արտադրության ալկոհոլ, քանի որ կեղծ ալկոհոլային խմիչքներից մահվան մի քանի դեպք է արձանագրվել Չեխիայում։ Ինչպես AFP-ին հղումով տեղեկացնում է Lenta. Ru-ն, արգելանքը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 18-ից։

Կեղծ ալկոհոլային խմիչքի զոհ են դարձել 22 մարդ, ավելի քան 30-ը գտնվում են հիվանդանոցներում։ Տուժածների մեծ մասը Չեխիայի բնակիչներ են, սակայն թունավորման դեպքեր են գրանցվել նաեւ Լեհաստանում ու Սլովակիայում։

Թունավոր ալկոհոլի գործով ձերբակալվել է 22 մարդ։ Չեխիայի ալկոհոլ արտադրող եւ ներմուծող միության կարծիքով, մեթիլ սպիրտով ալկոհոլային խմիչք պատրաստողների մի մասը հնարավոր է բնակվում են Լեհաստանում, սակայն լեհական ոստիկանությունը չի հաստատել այս տեղեկությունը։

Ալկոհոլի վաճառքի արգելումից ստացվող վնասը միայն Չեխիայի ներսում, ֆինանսների նախարարությունը գնահատել է ամսական 40 մլրդ դոլար։