Ադրբեջանում ՌԴ դեսպան Ոլադիմիր Դորոխինը սեպտեմբերի 18-ին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են փոխանցել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու Ռամիլ Սաֆարովի ներում շնորհելու կապակցությամբ արված հայտարարությունների կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է Trend ադրբեջանական գործակալությունը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել «Ռուսաստանի պետական խորհրդի եւ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու՝ անպատասխանատու, եւ ազգամիջյան թշնամանք առաջացնող հայտարարությունների վերաբերյալ, որոնում ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ ահաբեկչություն եւ հանցագործության կոչ է արվել»։
Խալաֆովի կարծիքով՝ այդ արտահայտությունները «ստվերում են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները»։ Խալաֆովն ասել է նաեւ, որ նման հայտարարությունները հարվածում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական առաքելությանը։
Խալաֆովը հույս է հայտնել, որ ՌԴ իշխանությունները համարժեք պատասխան կտան Ժիրինովսկու հայտարարությանը։
Նշենք, որ Ժիրինովսկին ելույթ է ունեցել Մոսկվայում՝ սեպտեմբերի 14-ին։




























