Գերմանիայի Թյուբինհենյան համալսարանի հնագետները հայտնաբերել են ներկայիս եղածների մեջ ամենահին զենքը:  Խոսքը հնագույն  նիզակի մասին է, տեղեկացնում է «Phys.Org» կայքը:

Գտածոն ավելի քան 300 հազ. տարեկան է: Համեմատության համար նշվում է, որ գիտնականները 2011թ. Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերել էին աշխատանքի հանգույն գործիքներից, որը մոտ 15,5  հազ. տարեկան էր:

Հնագույն զինատեսակը հայտնաբերվել է Հաննովերի մոտակայքում իրականացվող պեղումների վայրում: Գիտնականները նշել են, որ հնագույն նիզակը լավ է պահպանվել: