Մեքսիկայի պետական Pemex ընկերության նավթային ձեռնարկությունում պայթյուն է որոտացել, զոհվել է 26 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել Տամաուլիպաս նահանգի Ռեյնոսա քաղաքի գործարանում:

Ըստ Pemex-ի` զոհերի թվում են ընկերության 4 աշխատակիցներ, եւս 22 զոհեր աշխատում էին գործընկեր ընկերություններում:

Պայթյունի պատճառները դեռեւս չեն հաստատվել, ըստ նախնական տվյալների` պայթել  եւ բռնկվել է գազապահեստը: Դեպքի վայր են ժամանել հրշեջ եւ փրկարար ծառայությունները, դադարեցվել է Մոնթերեյ-Ռեյնոսա մայրուղու երթեւեկությունը:

Օգնության են կանչել նաեւ ռազմական ստորաբաժանումների: Ըստ իշխանությունների` ներկայումս հրդեհը ամբողջապես մարվել է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ թղթակիցների` Մեքսիկայի հյուսիսում  հաճախ նման դեպքերի է հանգեցնում Pemex նավթահանքերից հանցախմբերի ներկայացուցիչների կողմից նավթի ապօրինի քաշումը: