Պեկինում հակաճապոնական ցույցի մասնակիցները հարձակվել են ԱՄՆ-ի դեսպան Գերի Լոկի մեքենայի վրա: Դեսպանը չի տուժել:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները դեպքի մասին արդեն հայտնել են ՉԺՀ-ի արտգործնախարարությանը եւ չինական իշխանություններից պահանջել են ապահովել դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը:
Կղզիների հակամարտությունից բխած բողոքի ակցիաները Չինաստանում եւ Ճապոնիայում շարունակվում են արդեն մեկ շաբաթ: Ճապոնական Կոբե քաղաքում անհայտ անձինք հրկիզել են չինական դպրոցը:
Սեպտեմբերի 5-ին Ճապոնիայի կառավարությունը վիճահարույց կղզիների գնման պայմանագիր էր ստորագրել նրանց մասնավոր սեփականատերերի հետ: Դրանից անմիջապես հետո չինական նավերը մտել էին Ճապոնիայի տարածքային ջրեր եւ մի քանի ժամ նավարկել վիճահարույց կղզիների ուղղությամբ:





























