Թուրքական կողմի նախաձեռնությամբ Թուրքիայի վարչապետ ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 18-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մոտ 40 րոպե տեւած հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը ԱՄՆ նախագահին ցավակցություն է հայտնել Լիբիայում վերջին իրադարձությունների ժամանակ սպանված ԱՄՆ դեսպանի եւ դիվանագետների համար, իսկ Օբաման իր հերթին ցավակցություն է հայտնել Թուրքիայում սեպտեմբերի 18-ին զինվորական շարասյան դեմ PKK-ի հարձակման հետեւանքով սպանվածների համար:
Նշվում է, որ հանդիպման հիմնական թեման հանդիսացել է Թուրքիայում վերջին շրջանում PKK-ի իրականացրած արյունոտ գործողությունները եւ Սիրիայի իրավիճակը:
ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Էրդողանի հայտարարությունը իսլամական աշխարհում աղմուկ հանած ամերիկյան ֆիլմի հետ կապված:





























