Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ Թուրքգյոզուի սահմանակետում (Արդահանի նահանգ) իրականացված գործողությունների ընթացքում մաքսանենգ ծխախոտ Թուրքիա ներկրելու փորձի համար ձերբակալվել են Հայաստանի, Հունաստանի եւ Թուրքիայի քաղաքացիներ:

Ինչպես տեղեկացնում է Ardahanhaber կայքը, վերջին մեկ ամսում Արդահանի Թուրքգյուզու անցակետում իրականացրած հատուկ ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 8 հազար տուփ մաքսանենգ  ծխախոտ:

Հայաստանի քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով Թուրքիա ներկրել 970, Թուրքիայի քաղաքացին՝ 5 հազար , Հունաստանի քաղաքացին՝ 2 հազար տուփ ծխախոտ:

Մաքսանենգ ծխախոտը Թուրքիա մտցնել ցանկացող Հայաստանի, Հունաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները ձերբակալվել եւ ներկայացվել են դատախազություն: