Ռուս կոմունիստների առաջնորդ Զյուգանովին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ են սպառնում Բենգազիում սպանված դեսպանի հասցեին ասված խոսքերի համար:
Հիշեցնենք, որ Զյուգանովն իր միկրոբլոգում գրել էր, որ դիվանագետին «կրակել էին վերջին շան պես»: Ըստ Զյուգանովի` «լիբիական հեղափոխության գլխավոր մասնագետը» արդյունքում «հնձել է այն, ինչ ցանել է»:
Ինչպես Պետդեպարտամենտում սեփական աղբյուրին վկայակոչելով գրում է «Կոմերսանտ» թերթը, այդ խոսքերից հետո Գենադի Զյուգանովին հազիվ թե հաջողվի պահպանել ջերմ հարաբերությունները ամերիկյան վարչակազմի հետ: Ըստ հրատարակչության` այժմ ՌԴԿԿ-ի առաջնորդը պարբերաբար հանդիպում է Մոսկվայում ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչների հետ:
Պետդեպում խոստացել են, որ արձագանք անպայման կհետեւի, սակայն ԱՄՆ-ի նախագահի ընտրություններից հետո: Այժմ Վաշինգթոնը միջազգային սկանդալների ժամանակ չունի:
«Կոմերսանտի» աղբյուրները ենթադրում են, որ ՌԴԿԿ-ի առաջնորդը կարող է ենթարկվել «ցուցադրական պատժամիջոցների»: Նրա օրինակով այլ երկրների քաղաքական գործիչներին ցույց կտրվի, որ այլեւս նրանք չեն կարող անպատիժ վիրավորել ԱՄՆ-ին եւ նրա ներկայացուցիչներին:





























