Վենեսուելայի տարածքում ձերբակալվել է կոլումբիացի ամենափնտրվող թմրաբարոն Դանիել «Խելագար» Բարերան: Բարերայի ձերբակալության մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է Կոլումբիայի նախագահ Մանուել Սանթոսը:
Կոլումբիացի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին, ինչպես նաեւ Վենեսուելայի կառավարությանը Բարերայի ձերբակալման գործում ցուցաբերած աջակցության համար: Գործողությունը Վաշինգթոնից կառավարել է Կոլումբիայի ոստիկանության գեներալ:
Հատուկ գործողությունների մանրամասները Կոլումբիայի իշխանությունները խոստանում են բացահայտել հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ:
Բարերային ձերբակալման համար Կոլումբիայի իշխանությունները խոստացել էին 2,7 միլիոն դոլար պարգեւ, եւս 5 միլիոն խոստացել էր ԱՄՆ-ն:





























