Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին երեկ` սեպտեմբերի 18-ին իրար են բախվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչներ, 29-ամյա Գագիկ Մնացականի Մաթեւոսյանի վարած «Վազ 2106» մակնիշի եւ 31-ամյա Իշխան Հրաչյայի Հովսեփյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:Արդյունքում` 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Վաղարշապատի բաժնից:
Բախման հետեւանքով վարորդները` Գագիկ Մաթեւոսյանը, Իշխան Հովսեփյանը, ուղեւորներ 4-ամյա Միլենա Գարեգինյանը, 2-ամյա Սամվել Մաթեւոսյանը, 27-ամյա Ռոզա Մաթեւոսյանը, 28-ամյա Էդգար Գարեգինյանը, 20-ամյա Գոռ Հովսեփյանը, 21-ամյա Փայլակ Հովսեփյանը եւ 23-ամյա Ծովինար Մուրադյանը տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























