Լոս Անջելեսի արվարձան Տուխունգա քաղաքի 20-ամյա բնակչին ձերբակալել են ոստիկանական հետապնդումից մեծ արագությամբ փախչելու համար: Նա 80 մղոն/ժամ արագությամբ սլանում էր Նորթ Գլենդելի բնակելի թաղամասով:

Ռայմոնդ Ղարիբյանին ձերբակալել են շաբաթ կեսգիշերին մոտ, երբ նրան հայտնաբերել են ոստիկանական ուղղաթիռով: Նրան ավելի վաղ կանգնեցրել էին Գլենոկս պողոտայում, սակայն Ղարիբյանը փախուստի էր դիմել, եւ ոստիկանական ազդանշանների ուղեկցությամբ անցել Գլենվուդ-Ռոադը:

Ուղղաթիռը Ղարիբյանի BMW մակնիշի մեքենան ավելի ուշ հայտնաբերել է տան մոտ կայանված: Ղարիբյանը խոստովանել է, թե փախել է ոստիկաններից, քանի որ վարելու վկայականը ժամկետանց է եղել: