Քենիայում զանգվածային երկու գերեզմանոց են հայտնաբերել: Եղբայրական գերեզմանները հայտնաբերել են քենիական Թենի շրջանի տարածքում: Մարմինների ճգրիտ թիվը եւ մահացածների ինքնությունը դեռեւս չի պարզվել:
Ինչպես հաղորդում է BBC-ին, ոստիկանությունը սպասում է դատարանի որոշմանը արտաշիրմ կատարելու համար:
Հաղորդվում է, որ վերջին երեք շաբաթների ընթացքում միջցեղային բախումների ընթացքում երկրի այս շրջանում զոհվել է ավելի քան 100 մարդ: Վարկածներից մեկի համաձայն, բախումները հրահրել են քաղաքական գործիչները` 2013 թ-ի ընտրությունների նախաշեմին:
Սեպտեմբերի 10-ին երկրի հարավ-արեւելքում ծագած միջցեղային բախումների հետուանքով 32 քենիացիներ են սպանվել: Այս մասին հայտնել է Կարմիր Խաչի ներկայացուցիչ Քալեբ Քիլանդեն: Ականատեսների վկայությամբ մահացածների մեջ կան 7 ոստիկան:





























