Ընդդիմությունը 2013թ. նախագահական ընտրություններին միասնական թեկնածու չի առաջադրի: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Ըստ նրա` նման ծրագրերին խանգարում են ընդդիմության ամբիցիաները: «Կան մարդիկ, որոնք իրենցից բացի ոչ ոքի չեն տեսնում: Հենց այդ ամբիցիաները կխանգարեն նրանց», – հավելել է նա:

Սեփական թեկնածության հարցում Թովմասյանն առայժմ չի կողմնորոշվել: Նրա խոսքով` առաջադրման համար անհրաժեշտ են համապատասխան ռեսուրսներ, այդ պատճառով վերջնական որոշում կուսակցությունն առայժմ չի կայացրել: Այժմ նորաձեւ է նախագահ առաջադրվելը: Յուրաքանչյուր տեղից բարձրացող ասում է. ես էլ եմ առաջադրվում: Նախագահի պաշտոնն արժեզրկվել է»,- նշել է Թովմասյանը` մեկնաբանելով ընտրություններին մասնակցելու մասին էպոսագետ Վարդան Սեդրակյանի եւ երեւանյան «Ազդարար» ամսագրի խմբագիր Մարտիկ Սարգսյանի  հայտարարությունները

Հիշեցնենք, Հայաստանում նախագահական ընտրությունները կկայանան 2013թ. փետրվարին: