Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի հերոսացումը եւ Թուրքիայի պատվո հյուպատոսության բացումը կարող են լուրջ ազդեցություն գործել ազգային փոքրամասնությունների վրա: Այս մասին այսօր` սեպտեմբերի 19–ին հրավիրված ասուլիսին ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը` խոսելով  Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների վրա վերջին իրադարձությունների ազդեցության մասին:

Սարգիս Ասատրյանը, անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի հայտարարությունը կապված Իրանի ադրբեջանցիների ինքնորոշման իրավունքի հետ, ասաց, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը օգտագործում է բոլոր լծակները Իրանը թուլացնելու համար: «Լուրեր են տարածում, թե ԱՄՆ պետք է հարվածի Իրանին, բայց ավելի հեշտ միջոց կա երկիրը կազմաքանդելու: Նրանք դա փորձում են` օգտագործելով ադրբեջանցիներին եւ քրդական խնդիրը: Եվ այս նախագիծը այդ առումով պատահական չէր եւ ուղղված էր դրան»,- նշեց ադրբեջանգետը: