Այսօր` սեպտեմբերի 19-ին մոտ 150 թուրքեր եւ ադրբեջանցիներ բողոքի ակցիա էին կազմակերպել Փարիզում Հայաստանի դեսպանատան առջեւ: Ինչպես Փարիզից հայտնում է լրագրող Ժան Էքյանը, նրանք ժամանել էին Գերմանիայից եւ Հոլանդիայից:

Ցուցարարները թափահարում էին Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները՝ վանկարկելով, «Մենք ազատագրելու են մեր հողերը» եւ «Սարգսյան մարդասպան»:

Նույն ժամին Ադրբեջանի դեսպանատան առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել հայերը ընդդեմ Իլհամ Ալիեւի՝ Ֆրանսիա այցի: