Սաֆարովի հերոսացումից եւ Թուրքիայի պատվո հյուպատոսության բացումից հետո Ադրբեջանում տեղաբնիկ ժողովուրդների շրջանում մթնոլորտ է փոխվել:  Այս մասին այսօր` սեպտեմբերի 19–ին հրավիրված ասուլիսին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա խնդրեց Ադրբեջանի հետ կապված ազգային փոքրամասնություն ձեւակերպումը փոխել «տեղաբնիկ ժողովուրդ» ձեւակերպման հետ, քանի որ այդ ժողովուրդները իրականում փոքրամասնություն չեն, օրինակ, միլիոն ու կես թալիշները: «Այդ ժողովուրդները եղել են տարածքում, բնակվել են եւ ունեցել են իրենց պետականությունը մինչեւ Ադրբեջանի Հանրապետության ստեղծումը»,- ավելացրեց իրանագետը: Նա ընդգծեց, որ հյուպատոսությունը բացվել է Լենքորանում` թալիշաբնակ տարածքում կարելի է նաեւ ասել փաստացի մայրաքաղաքում: «Այդ տարծքում համարյա, թե թուրքալեզու բնակչություն չկա: Այդ տեսնկյունից Թուրքիան ցանկանում է մուտք գործել մի տարածք, որը համարվում է Իրանի ազդեցության ոլորտ եւ նպատակ ունի Իրանին դուրս վանել այդ տարածքից»,-ավելացրեց Վարդան Ոսկանյանը: Իրանագետը անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի հայտարարությանը կապված Իրանի ադրբեջանցիների ինքնորոշման իրավունքի հետ եւ ասաց, որ նախագիծը լի է հակասություններով եւ տարրական սխալներով: Իրանագետի փոխանցմամբ` լեզվական առումով նրանք նույնն են, բայց այդ մարդիկ իրենց չեն համարում ադրբեջանցի: «Օրինակ, ավստրիացուն, երբ ասեք գերմանացի, նա ուղղակի կվիրավորվի: Մեկ օրինակ եւս, Արցախի ժողովրդի շրջանում, որեւէ մի կասկած չկա իրենց հայ լինելու հարցում: Բայց տեսեք Իրանի պարգայում, այսպես ասած, այդ ադրբեջանցիները խիստ կասկածում են իրենց ադրբեջանցի լինելու մեջ: Տեսեք, մենք ադրբեջանցիների հետ փաստացի պատերազմի իրավիճակում ենք չէ, բայց Հայաստան են այցելում բազմահազար չակերտավոր ադրբեջանցիներ, բայց որեւէ հայի մտքով չի անցնում գնալ Ադրբեջան, քանի որ մենք մեզ մեկ ամբոջություն ենք դիտարկում»,-պարզաբանեց իրանագետը: Վարդան Ոսկանյանը  նկատեց, որ մի հետաքրքիր շղթա է ստացվում, երբ մի կողմից ադրբեջանական գործոնը ավելի ակտիվ  է օգտագործվում Իրանի դեմ, իսկ մյուս կողմից թեւեր են տալիս Բաքվի ռեժիմին: «Իրանը կայսրություն է եւ կայսրության մեջ ցանկացած ժողովուրդ կարող է հասնել ամենաբարձր կետի: Իսկ Ադրբեջանի Հանրապետությունը մի փոքր իմպերիա է, որը փոքր ժողովուրդներին ոչնչացրել, ձուլել է եւ դրա հիման վրա ստեղծել է ադրբեջանցի ազգի, որը գտնվում է իր ձեւավորման վերջնական փուլում»,- լրացրեց իրանագետը: