Վրաց-հայկական սահմանի վրա սեպտեմբերի 19-ին ձերբակալվել է Դաթո Ակոբիան` թբիլիսյան թիվ 8 բանտի սպան, ով նկարահանել է բանտում բանտարկյալների  կտտանքների տեսարանները, հաղորդում է «GHN»-ն:

Ներկայումս իրավաբաններին հայտնի չէ, թե որտեղ է գտնվում Ակոբիան: Տարածված լուրերի համաձայն` սպան ձերբակալվել են սահմանի վրա, երբ փորձել է անցնել Հայաստանի տարածք:

Հիշեցնենք, որ երեկ տարածվել են Թբիլիսիի թիվ 8  Գլդանի բանտում նկարահանված սարսափելի կադրերը, որոնցում երեւում է, թե ինչպես են բանտարկյալների նկատմամբ  բռնություն գործադրում մահակներով եւ ավելով եւ դաժան ծեծի ենթարկում:

Դեպքի կապակցության հրաժարական է տվել Վրաստանի պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն:

Կալանավորվել են մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ: Նախագահ Սահակաշվիլին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում քննադատել է բանտարկյալների նկատմամբ ցուցաբերած դաժան վերաբերմունքը եւ խոստացել է, որ բոլոր մեղավորները կպատժվեն եւ բանտում կմնան երկար տարիներ: