Ֆրանսիական ամսագրում Մուհամեդի ծաղրանկարը հրապարակելուց հետո Ֆրանսիայի իշխանությունները բարձրացրել են իրենց դեսպանատների անվտանգությունը: Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Լորան Ֆաբիուսը:
«Իհարկե ես հրաման եմ արձակել, որի համաձայն պետք է բարձրացնել դեսպանատների անվտանգությունն այն երկրներում, որտեղ կարող են խնդիրներ ի հայտ գալ»,- պարզաբանել է նա` «Ֆրանս էնֆո» ռադիոկայանի եթերից:
Ինչպես հաղորդվել է, երեքշաբթի օրը լույս տեսած ֆրանսիական «Շարլի էբդո» ամսագրում լույս է տեսել մահմեդականների եւ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ: Առավոտվանից կրպակներից արդեն վաճառվել են ամսագրի բոլոր օրինակները, հաղորդում է «Ֆիգարո» թերթը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կրպակների վաճառողների տվյալներով` ամսագրի համարները վաճառվում են չտեսնված արագությամբ, ընդ որում այն գնում են մարդիկ, ովքեր սովորաբար չեն կարդում տվյալ պարբերականը:
«Շարլ էբդո» ամսագրի կազմի վրա պատկերվել է հաշմանդամի սայլակ նստած իմամը, իսկ սայլակը վարում է ուղղադավան հրեան: Միեւնույն ժամանակ իմամը ասում է «Ծիծաղելի ոչինչ չկա», իսկ կողքին կա «Անձեռնխելիները 2» գրությունը, որը ֆրանսիական «Անձեռնմխելիները» ֆիլմի ծաղրերգությունն է` հաշմանդամի եւ նրա սեւամորթ օգնականի մասին:





























