Քալիֆորնիայում ` Հոլիվուդյան բլուրների վրա գտնվող ժամանակակից ոճով տունը, որտեղ մի ժամանակ բնակվել է «Beatles» խմբի անդամ Ջոն Լենոնը, վաճառվել է 4,2 միլիոն դոլարով, հաղորդում է ամերիկյան Los Angeles Times պարբերականը:
Այն պարզաբանում է, որ վաճառողը, ով տունը ձեռք էր վերել 2012 թ-ի ապրիլին 4,2 միլիոն դոլարով, որոշել է վաճառել տունը, քանի որ չի պատրաստվում երբեւէ բնակվել այնտեղ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Լենոնն այս առանձնատանն ապրել է կես տարի ընկերուհու` Մեյ Պանգի հետ միասին, երբ վիճել էր կնոջ` Յոկո Օնոյի հետ, գրում է թերթը: Երգչի կյանքի լոսանջելեսյանը շրջանը նրա կենսագիրները անվանում են «Կորսված Ուիք-Էնդ»: 1975 թ-ին Յոկոն եւ Ջոնը հաշտվել են, ինչից հետո երաժշիտը Լոս Անջելեսից Նյու Յորք է տեղափոխվել:
1965 թ-ին կառուցված առանձատունը ունի 4 ննջասենյակ եւ 4 լողասենյակ, նրա ընդհանուր տարածքը կազմում է 420 մետր քառակուսի:





























