Հաքերները գրոհել են ֆրանսիական երգիծական Charlie Hebdo պարբերականի կայքը, որը սեպտեմբերի 19-ին հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
«Կայքը արգելափակվել է այն պատճառով, որ գրոհի է ենթարկվել: Հնարավոր է, որ խոսք է գնում առավել զանգվածային հարձակման մասին, քան 2011 թ-ինն էր»,-հայտնել է Charlie Hebdo-ի տնօրեն Ստեֆան Շարբոնիեն, փոխնացում է AFP-ն: 2011 թ-ին պարբերականը նույնպես հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, ինչը սկանդալի եւ թերթի խմբագրության հրդեհման պատճառ էր դարձել, հիշեցնում է «Ռոսբալտը»:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ամսագրի համարը մեծ ճանաչում է ձեռք բերել: Յուղի վրա կրակ կարող է դառնալ Ֆրանսիական իշխանությունների կողմից իսլամիստների հերթական բողոքի ակցիայի անցակցման արգելումը` «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի կապակցությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ֆրանսիական երգիծական ասմագրի կազմի վրա հայտնվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը: Համարը լույս է տեսել սեպտեմբերի 19-ին:
Կազմի վրա պատկերվել է հաշմանդամի սայլակ նստած իմամը, իսկ սայլակը վարում է ուղղադավան հրեան: Միեւնույն ժամանակ իմամը ասում է «Ծիծաղելի ոչինչ չկա», իսկ կողքին կա «Անձեռնմխելիները 2» գրությունը, որը ֆրանսիական «Անձեռնմխելիները» ֆիլմի ծաղրերգությունն է` հաշմանդամի եւ նրա սեւամորթ օգնականի մասին: Ամսագրի էջերից մի քանիսում Մուհամեդ մարգարեն մերկ է պատկերվել:





























