Աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը ճանաչվել է Apple ապրանքանիշը: Փորձագիտական Eurobrand գործակալությունը  այն գնահատել է 100 միլիարդ եվրո:

Երկրորդ տեղում է հայտնվել Coca-Cola-ն, որը գնահատվում է 60  միլիարդ եվրո, երրորդ տեղում հայտնված Microsoft ընկերության ապրանքանիշը, որը  գնահատվել է 54 միլիարդ դոլար, IBM (4-րդ տեղ)` 53 միլիարդ դոլար, Google-ը (5-րդ տեղ)` 50 միլիարդ դոլար:

Նշված ընկերություններից բացի տասնյակի մեջ են մտնում նաեւ Philip Morris, Procter & Gamble, McDonald`s, Johnson & Johnson и AT&T ընկերությունների ապրանքանիշները: Բոլոր 10 ապրանքանիշները ներկայացնում են ԱՄՆ-ի տնտեսությունը: Նրանցից ոչ մեկի արժեքը, բացի AT&T-ից, տարվա ընթացքում չի նվազել, իսկ առավել տպավորիչ աճ է գրանցել հենց Apple-ը` 43 տոկոսով, գրում է «Լենտա.ru»-ն:

Ընդհանուր առմամաբ 100 ամենաթանկարժեք ապրանքանիշների ցուցակում ներկայացված են ոչ միայն ամերիկյան ընկերություններ, այլ նաեւ Ասիական եւ եվրոպական երկրների ընկերություներ: օրինակ իր ցուցանիշով 11-րդ տեղում է հայտնվել China Mobile ընկերությունը: Եվրոպական ապրանքանիշերից ամենաբարձր տեղը զբաղեցրել է LVMH ընկերությունը, որը գտնվոում է 14-րդ տեղում` 34 միլիարդ եվրո ցուցանիշով:

Առաջին անգամ վարկանիշային ցուցակի մեջ է հայտնվել նաեւ Facebook-ը: Սոցիալական ցանցի ապրանքանիշի արժեքը մասնագետները գնահատել են 11,5 միլիարդ եվրո, որը այս  ցուցանիշով զբաղեցրել է 74-րդ տեղը:

Ապրանքանիշների արժեքի անկման ամենամեծ ցուցանիշը գրանցել է Hewlett-Packard ամերիկյան ընկերությունը, որի ապրանքանիշը էժանացել է 28,3 տոկոսով: Վարկանիշային ցուցակում ապրանքանիշը 24-րդ տեղից իջել է մինչեւ 44-րդ տեղ: