Քրեակատարողական հիմնարկներում մրցունակ արտադրությունների ստեղծումը ներկա փուլում իրատեսական չէ: Այդ մասին նշված է ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքում: Պատճառներից մեկը ֆինանսական միջոցների բացակայությունն է:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2008 թ. մարտին հաստատել էր հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը: Դրանով հանձնարարվում էր ՀՀ ոստիկանությանը` քրեակատարողական հիմնարկներում արտադրություններ ստեղծել եւ դրանում ներգրավել կալանավորներին: Անիրատեսության պատճառով այդ կետը կհանվի ծրագրից, ինչի համար ՀՀ ոստիկանությունը կառավարությանն է ներկայացրել որոշման նախագիծ:
Ի դեպ` դա ծրագրից դուրս թողնվող միակ դրույթը չէ: Չի իրականացվելու նաեւ հատուկ կացարանի շինարարությունը` արտաքսված օտարերկրացիներին ժամանակավորապես պահելու համար:





























