Վրաստանի իշխանությունները զգուշացնում են խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բանտային հնարավոր խռովությունների մասին:
Ոստիկանությունը օպերատիվ տեղեկատվություն է ստացել այն մասին, որ ազատության մեջ գտնվող օրենքով գողերը ուղղիչ հաստատություններին կոչ են արել ներքին խռովություններ սկսել, հաղորդում է Life News-ը` վկայակոչելով Վրաստանի իրավապահ մարմինների աղբյուրը: Աղբյուրի տվյալներով, տեղացի բնակչությունը լրջորեն մտահոգված են, որ բանտային խռովությունները կարող են այնպիսի քաղաքների փողոցներ դուրս գալ, ինչպիսին Բաթումին է, Փոթին, Զուգդիդին եւ Քութաիսին:
Իրավիճակի կայունացման համար հազարավոր ոստիկաններ ուղարկվել են երկրի ուղղիչ հաստատություններ` իրենց գործընկերների աջակցության համար: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրամայել է ուղղիչ հաստատություններում ոստիկանական հսկողություն սահմանել:
Ինչպես հաղորդել է նախագահը կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, դրանք ժամանակավոր միջոցներ են, միչեւ որ հաստատություններում կադրային փոփոխություններ տեղի կունենան:





























