Ֆրանսիական ոստիկանությունը հետախուզում է իրականացնում Closer ամսագրի Փարիզի մերձակայքում գտնվող գրասենյակը` փորձելով պարզել բրիտանական թագավորական զույգի անձնական կյանքի մեջ նեխուժման մեղավորին:
Իշխանությունների տվյալներով, հետախուզման նպատակն է պարզել աղմուկի իրական մեղավորին` պապարացիին, ով կիսամերկ սկանդալային լուսանկարների հեղինակն է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Նանտերի դատարանը բավարարել է Քեմբրիջի դքսի եւ դքսուհու պահանջը` արգելել Քեյթ Միդլթոնի սկանդալային լուսանկարների հրապարակումը, ինչպես նաեւ զանգվածային այլ լրատվամիջոցների դրանց վերավաճառքը:
Ինչպես հաղորդել է LifeNews-ը, Closer-ի գլխավոր խմբագրին պարտավորեցրել են թագավորական ընտանիքին հանձնել ֆոտոնյութը, որը արվել էր Պրովանսում Քեյթի եւ Ուիլյամի հանգստի ժամանակ:




























