Բեյոնսեն եւ Jay Z-ը Բարաք Օբամայի համար միջոցներ հավաքելու նպատակով բարեգործական դիսկոտեկ են կազմակերպել, որին ներկա է եղել անձամբ Բարաք Օբաման: Դիսկոտեկը կազմակերպվել էր սեպտեմբերի 18-ին Մանհեթանի 40/40 ակումբում, որը պատկանում է ռեփերին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, երեկույթի մուտքի տոմսերի արժեքը եղել է 40 հազար դոլար: Ներկա են եղել ընդհանուրը 100 մարդ:
Օբաման աստղային զույգին շնորհակալություն է հայտնել եւ Բեյոնսեին համեմատել իր կին Միշելի հետ. «Ջեյն ինձ լավ է հասկանում, մենք երկուսս էլ դուստրեր ունենք, իսկ մեր կանայք մեզնից ճանաչված են»,- գրում է lenta.ru-ն:
Օբաման նշել է, որ նախագահի պաշտոնի համար պայքարը կոշտ կլինի:
Նույն երեկոյան Օբաման ներկա է գտնվել իր աջակցության մեկ այլ երեկույթի` Waldorf Astoria շքեղ հյւորանոցում, որին ներկա են եղել շուրջ 200 մարդ: Մուտքի տոմսերի գինն ընտանիքի համար սկսվել է 12,5 հազար դոլարից:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Օբամայի նախընտրական քարոզարշավի համար դրամական միջոցներ հավաքելու միջոցառումներ են կազմակերպել այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Ջորջ Քլունին եւ Սառա Ջեսիկա Փարքերը, նաեւ ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինթուրը:





























