Անգլիական Բրիստոլ քաղաքի քաղաքապետարանը սեպտեմբերի 19-ին շրջանառության մեջ կդնի սեփական արժույթը` բրիստոլյան ֆունտը: Նման միջոց է ձեռնարկվել տեղական տնտեսության առաջխաղացման համար:
«Այս ծրագրի գլխավոր նպատակը` տեղական տնտեսության ամրացումն է` խթանելով բրիստոլյան բիզնեսի զարգացմանը: Փորձը ցույց է տալիս, որ գումարը, որը ներդրվում է տեղական բիզնեսի մեջ, հենց այստեղ էլ շարունակում է շրջանառությունը»,-ասվում է բրիստոլյան քաղաքային խորհրդի հայտարարության մեջ:
Նոր արժույթը կճանաչվի տեղական մանր ձեռնարկատերերի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրել են համապատասխան համաձայնագիր: Ձեռնարկատերերը կարող են արժույթը օգտագործել հարկերի վճարման համար: Բացի այդ, քաղաքային խորհրդի գրասենյակը առաջարկել է 17 հազար իր գործընկերների աշխատավարձերի մի մասը բրիստոլյան ֆունտով վճարել, գրում է «Մոսկովյան կոմսոմոլեցը»:
Ծրագրի հեղինակի կարծիքով, լոկալ արժույթի օգտագործումը պետք է խթանի տեղական բիզնեսի զարգացմանը եւ օգնի հաղթահարել միջազգային ընկերությունների հետ մրցակցությունը:
Տեղական արժույթը հնարավոր կլինի փոխել բրիտանական սովորական ֆունտ ստերլինգով: Նոր թղթադրամների վրա պատկերված են տեղական տեսարժան վայրերը եւ Բրիստոլի նշանավոր մարդիկ: Փողերը կեղքիծներից հատուկ պաշտպանված կլինեն:




























