Հայաստանում ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն -2012» զորավարժությունները վկայում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի եւ գործողությունների ներդաշնակության մասին: Այդ մասին սեպտեմբերի 19-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
Նախարարը նաեւ ընդգծել է, որ զորավարժություններըի ընթացքում բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարվել են: Նրա խոսքով` առայժմ վաղ է ամփոփել արդյունքները, բայց արդեն հիմա կարելի է խոսել պատրաստականության բարձր աստիճանի եւ գործողությունների ներդաշնակության մասին:
Նշենք, որ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում սեպտեմբերի 19-ին ավարտվել է ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն -2012» զորավարժությունների եզրափակիչ փուլը:





























