Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է անձամբ զբաղվի Կովկասում առկա խնդիրների լուծմամբ, կարծում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

Կադիրովի կարծիքով, եթե ցանկություն լինի ամբողջությամբ բեկել իրավիճակը Կովկասում, դրանով պետք է զբաղվի անձամբ Պուտինը: «Կովկասն այնպիսի հարց է, որից բոլորը վախենում են, իսկ Պուտինը չի վախենում, նա մինչեւ արմատներն ուսումնասիրել է Կովկասը, գիտի մեր մենթալիտետը, մեր ավանդույթները, սովորույթները, մշակույթը: Եւ գիտի, թե ինչի ենք ընդունակ»,- ասել է Կադիրովը BBC-ին տված հարցազրույցում:

«Նա հատուկ ծառայությունների նախկին աշխատակից է, լավ օպերատիվ աշխատող, մեզ լավ է հետազոտել: Ուստի ավելի լավ արդյունքներ կունենա, քան մնացած բոլորը միասին վերցրած»,- վստահ է Կադիրովը:

Ռամզան Կադիրովը նշել է, որ եթե իր հայրն ու Վլադիմիր Պուտինը չլինեին, այսօր Չեչենական հանրապետություն չէր լինի: