Լեդի Գագան մարիխուանայի գլանակ է ծխել բազմաթիվ հանդիսատեսների աչքի առջեւ՝ հենց բեմի վրա։ Հետո սկանդալիստ-երգչուհին կաննաբիսի օգտագործման պաշտպանության համար մի ամբողջ ճառ է ասել՝ նշելով, որ մարիխուանան օգնել է իրեն ավելի քիչ ալկոհոլ օգտագործել։

«Сутки»-ի փոխանցմամբ՝ Ամստերդամում կայացած համերգում հանդիսատեսներից մեկը ծխախոտի տուփ է նետել բեմ, որը նկատելով Գագան ասել է. «Ծխախոտ, ոչ, ոչ ո՜չ»։

Դրանից հետո մեկ ուրիշը մարիխուանայի գլանակ է փոխանցել, ինչին նա արձագանքել է. «Այ սա իսկականն է, շնորհակալությու՜ն»։ Գլանակը ծխելուց հետո նա ասել է. «Եթե կարծում եք, թե սա ինձ բավարար էր, ապա՝ ոչ։ Սա ինձ հերիք չէր»։

Վերջում երգչուհին նշել է, թե մարիխուանան իր եւ իր երաժշտության համար «հոգեւոր փորձ է»։