Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը քրիստոնյաներին եւ մամեդականներին կոչ է արել միավորվել ընդդեմ բռնության: Նա ենթադրում է, որ ժամանակն է վճռականորեն հրաժարվել բռնությունից եւ պատերազմից:

Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել վերջերս Լիբանան կատարած այցի ժամանակ մահմեդական հոգեւոր առաջնորդների ցուցաբերած հյուրընկալության համար եւ ավելացրել, որ նրանց երկխոսության եւ համագործակցության կոչ է արել:

«Հետեւելով Մերձավոր Արեւելքում ողբերգական իրադարձություններին` ես աղոթք եմ հղում  եւ աջակցում եմ այնտեղ խաղաղության օրինական ձգտումներին»,-ասել է կաթոլիկների հոգեւոր առաջնորդը:

Բենեդիկտոս XVI-ի կոչը հնչում է այն ժամանակ, երբ  շատ մահմեդական երկներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում ամերիկյան «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ: