Իրանահայերը քննադատում են «Մահմեդականները անմեղությունը» ֆիլմի արտադրությունն ու տարածումը, որը վիրավորում է Մուահամեդ մարգարեին։ Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ իրանական գործակալությունը՝ նշելով, որ հայ համայնքի անունից նման հայտարարությամբ է հանդես եկել Հայ եկեղեցու Թեհրանի թեմի խորհուրդը։

Խորհուրդն ընդգծել է տարբեր կրոնների նմանությունների հիշեցման եւ վիրավորանքներից զերծ մնալու կարեւորությունը։ Ըստ խորհրդի՝ դա միակ ճանապարհն է, որը մարդկությանը կարող է խաղաղության եւ կայունության հանգեցնել։

ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը, որում ծաղրի առարկա է դարձել Մուհամմեդ մարգարեն բազմաթիվ երկրներում անկարգությունների առիթ է դարձել։ YouTube վիդեոհոսթինգի սեփականատեր Google կոռպորացիան հրաժարվել է հանել տեսաերիզը, սակայն սահմանափակումներ է մտցրել մի քանի երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի, Եգիպտոսի, Լիբիայի, Մալայզիայի համար։ Աֆղանստանի իշխանությունները որոշել են ամբեղջապես արգելափակել YouTube։

Հիշեցնենք, որ ֆիլմից վիրավորված Լիբիայի սեպտեմբերի 11-ին մահմեդականները սպանել են ԱՄՆ դեսպանին։