Սիրիայի կառավարական զորքերը շարունակում են ընդդիմադիր գորհայինների հետապնդումները Հալեպում:

Ինչպես հաղորդել է  Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, Մեյսալուն թաղամասում բանակի ստորաբաժանումները տասնյակ ահաբեկիչների են ոչնչացրել: Առգրավվել է նրանց զենքն ու զինամթերքը, այդ թվում` իսրայելական արտադրության նռնակներ, ժամանակակից կապի միջոցներ եւ այլն:

Հաղորդվում է նաեւ Դամասկոսում գրոհայինների հետապնդումների մասին: Այնտեղ եւս գրոհայիններից ազատվել են որոշ թաղամասեր: