Ամերիկյան «Փիթսբուրգ» սուզանավի հրամանատար Մայքլ Ուորդը որոշել է սիրավեպին վերջ դնել յուրահատուկ եղանակով` բեմադրելով սեփական մահը:

Ըստ քննիչների` 43-ամյա Ուորդը նախկին սիրուհուն էլեկտրոնային նամակ է ուղարկել` մտացածին գործընկերոջ անունից եւ հայտնել, թե իբր Ուորդը մահացել է:

Նավապետի 23-ամյա ընկերուհին պատմել է, որ նրա հետ ծանոթացել է համացանցով: Ուորդը, ով իրականում ամուսնացած է եւ մի քանի երեխա ունի, նրան ասել է, թե ամուսնալուծված է: Ստանալով նրա «մահվան» լուրը, աղջիկը հարազատների հետ շտապել է սիրեցյալի տուն: Սակայն նրանց զարմանքը մեծ է եղել, երբ դուռը  բացել է մի անծանոթ եւ ասել, որ Ուորդը ոչ միայն կենդանի է, այլեւ սուզանավի նավապետ է դարձել ու մեկնել Քոնեքթիկուտ:

Ստախոսին կարգապական տույժ է ներկայացվել եւ նրան ազատել են նավապետի պարտականություններից: