Վրաստանում ԱՄՆ դեսպանը կոչ է արել Վրաստանի իշխանություններին լիարժեք հետաքննություն իրականացնել Գլդանիի բանտում իրադարձությունների հետ կապված եւ պատժել մեղավորներին:
«Կառավարությանը կոչ ենք անում իրականցնել լիարժեք եւ թափանցիկ հետաքննություն եւ ապահովել, որպեսզի մեղավորները կարճ ժամկետներում կանգնեն արդարադատության առջեւ»,-նշվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:
ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ կիսում է «վրացիների տարկուսանքն ու վրդովմունքն այն ահավոր գործողությունների հետ կապված, որոնք ներկայացված են տարածված կադրերում»:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Վրաստանի ՆԳՆ-ն սեպտեմբերի 18-ին հայտնել էր, որ բանտում բացահայտվել են դատապարտյալների անմարդկային խոշտանգման դեպքեր:
Թբիլիսիի Գլդանիի բանտում կալանավորների նկատմամբ խոշտանգումների ու սեռական ոտնձգությունների գործով արդեն 10 մարդ է ձերբակալվել՝ «բանտարկյալների հետ անմարդկային վերաբերմունքի համար»:





























