Դանիակայն «Se og Hoer» ամսագիրը եւս սեպտեմբերի 20-ի համարում պատրաստվում է հրապարակել Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարները: Այդ մասին հայտարարել է ամսագրի խմբագիր Քիմ Հենինգսենը: Ամսագիրը որոշել է հրապարակել լուսանկարները` չնայած դատական հայցին եւ ֆրանսիական դատարանի կողմից դրանք հրապարակելու արգելքին:
Նոր համարը կունենա 16-էջանոց միջուկ, որում պատկերված կլինի մինչեւ գոտկատեղը մերկ Քեմբրիջի դքսուհին: Խմբագրությունում հայտարարել են , թե լուսանկարները հրապարեկելու բացառիկ իրավունք են ձեռք բերել Դանիայում:
Նշենք, որ առաջին սկանդալային լուսնկարները հրապարակվել էին ֆրանսիական «Closer» ամսագրում: Ամսագրին դատական կարգով պարտավորեցրել են լուսանկարների բնօրինակները հանձնել թագավորական ընտանիքին, իսկ յուրաքանչյուր հետաձգված օրվա համար ամսագիրը խոշոր տուգանք պետք է վճարի: Դրանից հետո լուսանկարները հրապարկվել են իտալական եւ իռլանդական ամսագրերում:




























