Վրաստանի խոշոր քաղաքներում շարունկվում են բողոքի ակցիաները դատապարտյալների խոշտանգումների դեմ: Թբիլիսում նրանք հավաքվել են միանգամից երեք վայրում. կառավարական քարտուղարության, քաղաքային բանտի եւ հանրային հեռուստաընկերության շենքերի մոտ: Ուղղիչ հաստատությունների մոտ բողոքի են դուրս եկել դատապարտյալներ հարազտները, գրում է «Էխո Մոսկվին»:

Պետքարտուղարության շենքի մոտ ակցիայի մասնակիցներն իրենց բողոքը հայտնել են շենքի վրա ավելներ նետելով, ինչը խորհրդանշում է այն, թե ինչպես են բանտում հսկիչներն ավելով ծաղրել դատապարտյալներից մեկին: Նրանք նաեւ վիրավորել եւ ջուր են լցրել Ազգային –ժողովրդավարական կուսակցությունից պատգամավոր Գուրամ Չախվաձեի վրա:

Ինչպես հաղորդել էր  NEWS.am-ը,  Վրաստանի ՆԳՆ-ն սեպտեմբերի 18-ին հայտնել էր, որ բանտում բացահայտվել են դատապարտյալների անմարդկային խոշտանգման դեպքեր:

Թբիլիսիի Գլդանիի բանտում կալանավորների նկատմամբ խոշտանգումների ու սեռական ոտնձգությունների գործով  արդեն 10 մարդ է ձերբակալվել՝ «բանտարկյալների հետ անմարդկային վերաբերմունքի համար»: