«Հրապարակը» գրում է, որ վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած օրակարգային քննարկումների ժամանակ Հովիկ Աբրահամյանը մշտական հանձնաժողովների նախագահներին զգուշացրել է` մինչեւ վերջ «բոյ» տվեք, կառավարության բերած նախագծերը հենց էնպես չընդունեք: Ձեր պահանջները դրեք, եթե պետք լինի, նախագծերը հետ ուղարկեք:
Այս մտքերը հատկապես հետաքրքիր են առաջիկայում կառավարության կողմից ԱԺ ներկայացված բյուջեի կատարողականի եւ 2013-ի բյուջեի նախագծի ֆոնին, բայց դրանք էլ ավելի հետաքրքիր դարձան շաբաթ օրը Սերժ Սարգսյանի կողմից կառավարության հասցեին հնչած քննադատության ներքո:
Հիշեցնենք` Հովիկ Աբրահամյանը մեծ փորձառություն ունի կառավարության հրավիրված արտահերթ նստաշրջանները տապալելու գործում՝ Դաշնակցության եւ «Ժառանգության» պատգամավորների հետ ստվերային խաղի միջոցով: Սպասվելիք բյուջետային խաղերը կարեւորվում են նաեւ նրանով, որ այդ խաղերին միացել է նաեւ ԲՀԿ-ն:





























