ՀԱԿ վերջին հանրահավաքն Ազատության հրապարակում տեղի ունեցավ հունիսի 26-ին: Իր եզրափակիչ ելույթում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ հաջորդ հանրահավաքն ամենայն հավանականությամբ կկայանա սեպտեմբեր ամսին: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Սեպտեմբեր ամիսը կիսվել է, իսկ Երեւանի քաղաքապետարանի «Հանրային հավաք» բաժնում ՀԱԿ խոստացված սեպտեմբերյան հանրահավաքի իրազեկման մասին տեղեկություն դեռեւս չկա:

Նշենք, որ սովորաբար հանրահավաքները նախապես ի գիտություն են ընդունվում Երեւանի քաղաքապետարանի կողմից, այնուհետեւ իրազեկման հայտարարությունները տեղադրվում են քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում»,- գրում է «Ժամանակ» թերթը։